Ալիևի հետ հանդիպումից հետո Փաշինյանը հրապարակել է «մյունխենյան սկզբունքները»
https://parstoday.ir/hy/news/armenia-i117109-Ալիևի_հետ_հանդիպումից_հետո_Փաշինյանը_հրապարակել_է_մյունխենյան_սկզբունքները
Մյունխենում փետրվարի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից ու դրան հետևած հանրային քննարկումից հետո, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է «մյունխենյան սկզբունքները»:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Փետրվար 16, 2020 12:52 Asia/Tehran
  • Ալիևի հետ հանդիպումից հետո Փաշինյանը հրապարակել է «մյունխենյան սկզբունքները»

Մյունխենում փետրվարի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից ու դրան հետևած հանրային քննարկումից հետո, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է «մյունխենյան սկզբունքները»:

«Մյունխենյան սկզբունքներ

1. Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը:

2. Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի եւ բանակցային կողմ է, առանց որի հետ բանակցելու հնարավոր չէ լուծել կոնֆլիկտը:

3. Չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը:

4. Հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել մեկ կամ երկու գործողությամբ. բանակցային գործընթացում անհրաժեշտ են «միկրո հեղափոխություններ», ապա «մինի հեղափոխություններ», ապա ճեղքում:

5. Հարցի որեւէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար եւ Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստ են լրջագույն ջանքեր գործադրել նման լուծում գտնելու համար: Այսպիսի պատրաստակամություն պիտի ցուցաբերի նաեւ Ադրբեջանը:

6. ԼՂ հարցը չունի ռազմական լուծում: Եթե որեւէ մեկը կասի, որ հարցը ռազմական լուծում ունի, Ղարաբաղի ժողովուրդը կասի՝ ուրեմն այն վաղուց լուծված է», - ասված է Փաշինյանի հրապարակման մեջ։

https://verelq.am/hy/node/60503