Նախագահը ստացել է ռազմական ոստիկանության պետին պաշտոնանկ անելու առաջարկությունը
Փետրվար 19, 2020 10:08 Asia/Tehran
ՀՀ նախագահի աշխատակազմը փետրվարի 18-ին ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացել է առաջարկություն պաշտոնանկ անել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանին և ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանին:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:
Արթուր Բաղդասարյանը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնում նշանակվել է 2017 թվականի մայիսի 25-ին, իսկ Ալեքսան Ալեքսանյանը ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնում նշանակվել է 2019 թվականի նոյեմբերի 28-ին:
Armenpress.am
Պիտակ