Արթուր Բաղդասարյանն ազատվել է ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնից
https://parstoday.ir/hy/news/armenia-i117236-Արթուր_Բաղդասարյանն_ազատվել_է_ՊՆ_ռազմական_ոստիկանության_պետի_պաշտոնից
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արթուր Բաղդասարյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 19, 2020 12:05 Asia/Tehran
  • Արթուր Բաղդասարյանն ազատվել է ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արթուր Բաղդասարյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Արթուր Բաղդասարյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Armenpress.am