Մահացել է անվանի դերասան Երվանդ Մանարյանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i117260-Մահացել_է_անվանի_դերասան_Երվանդ_Մանարյանը
Մահացել է հայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ, ՀՀ ժողովրդական արտիստ, «Երևանի պատվավոր քաղաքացի» Երվանդ Մանարյաը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 20, 2020 05:17 Asia/Tehran
  • Մահացել է անվանի դերասան Երվանդ Մանարյանը

Մահացել է հայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ, ՀՀ ժողովրդական արտիստ, «Երևանի պատվավոր քաղաքացի» Երվանդ Մանարյաը:

Այս մասին հայտնել է նրա թոռնուհի Լիլիթ Մանարյանն իր ֆեյսբուքյան էջում:

«Իմ պապիկ, իմ սիրելի, իմ փարոս, Աստված հոգիդ լուսավորի…

Ես անվերջանալի սիրում եմ քեզ…»,-գրել է նա։

Մանարյանը ծնվել է Իրանում, 1924 թ. օգոստոսի 10-ին։ 1946թ. տեղափոխվել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։ Որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում և Գ.Սունդուկյանի թատրոնում։

1957-59թթ. եղել է Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը։ 1959-1961թթ. նույն պաշտոնը վարել է Գորիսի թատրոնում։ Այնուհետև աշխատել է Երևանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում և «Երևան» կինոմիավորումում։

Գրել է «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափ» և այլ հայտնի ֆիլմերի սցենարները։

1in.am