Հայաստանը 3-րդն է աշխարհի ամենառազմականացված երկրների շարքում
https://parstoday.ir/hy/news/armenia-i117273-Հայաստանը_3_րդն_է_աշխարհի_ամենառազմականացված_երկրների_շարքում
Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնի զեկույցի համաձայն` Հայաստանը երրորդն է աշխարհի ամենառազմականացված երկրների շարքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 20, 2020 11:19 Asia/Tehran
  • Հայաստանը 3-րդն է աշխարհի ամենառազմականացված երկրների շարքում

Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնի զեկույցի համաձայն` Հայաստանը երրորդն է աշխարհի ամենառազմականացված երկրների շարքում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` 2019 թվականն ամփոփող զեկույցում ներառված է 154 երկիր:

Կոնվերսիայի միջազգային կենտրոնն ամեն տարի հրապարակում է աշխարհի ռազմականացվածության համաթիվը՝ համեմատելով երկրի ռազմական ապարատի կշիռն ու կարևորությունը հանրային կյանքի մյուս ոլորտների նկատմամբ։

Աշխարհի ամենառազմականացված երկրների տասնյակում են Իսրայելը, Սինգապուրը, Հայաստանը, Կիպրոսը, Հարավային Կորեան, Ռուսաստանը, Հունաստանը, Հորդանանը, Բելառուսն ու Ադրբեջանը:

Զեկույցի համաձայն` Թուրքիան 19-րդն է, Վրաստանը` 49-րդը:

 

armenpress.am