ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստան կայցելի
https://parstoday.ir/hy/news/armenia-i117521-ՀԱՊԿ_գլխավոր_քարտուղարը_Հայաստան_կայցելի
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Հայաստան կայցելի փետրվարի 26-28-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2020 11:53 Asia/Tehran
  • ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստան կայցելի

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Հայաստան կայցելի փետրվարի 26-28-ին:

Ինչպես հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը, այցի ընթացքում ծրագրվում է հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ակնկալվում է նաեւ, որ գլխավոր քարտուղարը բանակցություններ կվարի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:

Դա կլինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Զասի առաջին այցը Հայաստան: 

News.am