ՀՀ դեսպանը Սիրիայի խորհրդարանի նախագահին է փոխանցել ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալական ուղերձը
https://parstoday.ir/hy/news/armenia-i117554-ՀՀ_դեսպանը_Սիրիայի_խորհրդարանի_նախագահին_է_փոխանցել_ՀՀ_ԱԺ_նախագահի_շնորհակալական_ուղերձը
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը փետրվարի 26-ին այցելել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողով, որտեղ հանդիպել է Ժողովրդական ժողովի նախագահ Համուդա Սաբբաղի (Hammouda Sabbagh) և Սիրիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 27, 2020 06:54 Asia/Tehran
  • ՀՀ դեսպանը Սիրիայի խորհրդարանի նախագահին է փոխանցել ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալական ուղերձը

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը փետրվարի 26-ին այցելել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողով, որտեղ հանդիպել է Ժողովրդական ժողովի նախագահ Համուդա Սաբբաղի (Hammouda Sabbagh) և Սիրիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, դեսպան Գևորգյանը Սիրիայի խորհրդարանի նախագահին փոխանցել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի շնորհակալական ուղերձը՝ ՍԱՀ ԺԺ կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման և համապատասխան բանաձևի ընդունման կապակցությամբ:Դեսպանը նշել է. «Այս բանաձևը հայ և սիրիացի ժողովուրդների դարավոր բարեկամության և փոխադարձ համակրանքի վառ վկայությունն է։ Բանաձևի ընդունումը ծանրակշիռ ավանդ է պատմական արդարության վերականգնման և ցեղասպանությունների կանխարգելման գործում»:ՀՀ դեսպանն ու ՍԱՀ խորհրդարանի նախագահն անդրադարձել են երկկողմ միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը և, այդ համատեքստում, ընդգծել բարեկամության խմբերի գործունեության ակտիվացման կարևորությունը:

https://armenpress.am/arm/news/1006445.html