ԱԳ նախարար Մնացականյանը հանդիպել է Ուզբեկստանի Օլի Մեջլիսի փոխխոսնակ Ակտամ Խաիտովի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i117556-ԱԳ_նախարար_Մնացականյանը_հանդիպել_է_Ուզբեկստանի_Օլի_Մեջլիսի_փոխխոսնակ_Ակտամ_Խաիտովի_հետ
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ժնևում փետրվարի 26-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ուզբեկստանի Օլի Մեջլիսի (խորհրդարան – խմբ.) փոխխոսնակ Ակտամ Խաիտովի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 27, 2020 07:05 Asia/Tehran
  • ԱԳ նախարար Մնացականյանը հանդիպել է Ուզբեկստանի Օլի Մեջլիսի փոխխոսնակ Ակտամ Խաիտովի հետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ժնևում փետրվարի 26-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ուզբեկստանի Օլի Մեջլիսի (խորհրդարան – խմբ.) փոխխոսնակ Ակտամ Խաիտովի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Ուզբեկստանի Օլի Մեջլիսի փոխխոսնակը շնորհավորել է ԱԳ նախարարին՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ընտրվելու կապակցությամբ։ «Կողմերը գոհունակություն հայտնեցին միջազգային և տարածաշրջանային կառույցների շրջանակներում հաստատված արդյունավետ համագործակցություն կապակցությամբ։ 

Զոհրաբ Մնացականյանը և Ակտամ Խաիտովը մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի հարցերի շուրջ։ Նախարար Մնացականյանը վստահությամբ նշեց, որ Ուզբեկստանում ՀՀ նստավայր դեսպանության հիմնումը նոր էջ կբացի դարավոր բարեկամական կապերով միահյուսված երկու ժողովուրդների հարաբերությունների պատմության մեջ: Այդ համատեքստում զրուցակիցները բարձր գնահատեցին ուզբեկահայ համայնքի ակտիվ մասնակցությունը Ուզբեկստանի հասարակական կյանքում և շաղկապող դերը երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում: 

Երկուստեք կարևորվեց խորհրդարանական հարթակում համագործակցության ամրապնդումը ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափերում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

https://armenpress.am/arm/news/1006437.html