ԿԲ նախագահը մասնակցելու է Նիդեռլանդների բանկի կողմից կազմակերպվող համաժողովին
https://parstoday.ir/hy/news/armenia-i117557-ԿԲ_նախագահը_մասնակցելու_է_Նիդեռլանդների_բանկի_կողմից_կազմակերպվող_համաժողովին
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Ամստերդամ, որտեղ մասնակցելու է Նիդեռլանդների բանկի կողմից կազմակերպվող ֆինանսական համակարգերի զարգացման հնարավորությունների և առկա մարտահրավերների վերաբերյալ բարձր մակարդակի համաժողովին, որին մասնակցելու են ԱՄՀ/ՀԲ հոլանդաբելգիական ենթախմբի անդամ-երկրների կենտրոնական/ազգային բանկերի ղեկավարները, ինչպես նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունների և ակադեմիական շրջանակի ներկայացուցիչներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 27, 2020 07:28 Asia/Tehran
  • ԿԲ նախագահը մասնակցելու է Նիդեռլանդների բանկի կողմից կազմակերպվող համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Ամստերդամ, որտեղ մասնակցելու է Նիդեռլանդների բանկի կողմից կազմակերպվող ֆինանսական համակարգերի զարգացման հնարավորությունների և առկա մարտահրավերների վերաբերյալ բարձր մակարդակի համաժողովին, որին մասնակցելու են ԱՄՀ/ՀԲ հոլանդաբելգիական ենթախմբի անդամ-երկրների կենտրոնական/ազգային բանկերի ղեկավարները, ինչպես նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունների և ակադեմիական շրջանակի ներկայացուցիչներ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, համաժողովի ընթացքում, մասնավորապես, քննարկվելու են տնտեսության և ֆինանսական համակարգի վրա էներգիայի փոխակերպման ազդեցությանը, մարտահրավերներին և ստեղծվող հնարավորություններին առնչվող հարցեր:

Այցի ընթացքում Արթուր Ջավադյանը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունենալու գործընկեր կառույցների և այլ ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների հետ:

https://armenpress.am/arm/news/1006475.html