Կորոնավիրուսի կասկածով անձանց Ծաղկաձորում մեկուսացնելը վնասում է զբոսաշրջությանը. Ծառուկյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i117771-Կորոնավիրուսի_կասկածով_անձանց_Ծաղկաձորում_մեկուսացնելը_վնասում_է_զբոսաշրջությանը._Ծառուկյան
ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կարծում է, որ կորոնավիրուսի կասկածով անձանց Ծաղկաձորում մեկուսացնելը լուրջ վտանգ է հասցնում զբոսաշրջությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ծառուկյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Մարտ 03, 2020 13:07 Asia/Tehran
  • Կորոնավիրուսի կասկածով անձանց Ծաղկաձորում մեկուսացնելը վնասում է զբոսաշրջությանը. Ծառուկյան

ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կարծում է, որ կորոնավիրուսի կասկածով անձանց Ծաղկաձորում մեկուսացնելը լուրջ վտանգ է հասցնում զբոսաշրջությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ծառուկյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

Ծառուկյանի կարծիքով՝ Ծաղկաձորում  զբոսաշրջային կազմակերպությունները, որոնք հայտեր ունեին, մարդիկ, որոնք տոմսեր, հյուրանոցներ էին ամրագրել, խնդրի առաջ են կանգնել: «Երբ հայտարարել են այդ մասին, շատ պատվերներ, ամրագրումներ չեղարկվել են»,-ասաց  նա ու նշեց՝ Ծաղկաձորում օբյեկտներ, հյուրանոցներ ունեցող մարդիկ ևս խնդիրների առաջ են կանգնել:

Ծառուկյանը կորոնավիրուսի ռիսկի դեմ պայքարի առումով կառավարության աշխատանքներից ևս գոհ չէ: «Կորոնավիրուսն արդեն ամբողջ աշխարհով տարածվում, ընդլայնվում է: Դեռ մեկ ամիս առաջ պետք է հանձնարարություն լիներ հիվանդանոցներին, դեղատներին, որ անպայման ապահովեն վիրուսի դեմ պայքարի անհրաժեշտ պարագաների, բժշկական դիմակների հարցը: Մեկ ամիս հետո, երբ եկել չոքել է մեր դուռը, նայում ենք, որ դիմակներ չկան, դեղեր չկան»,-ասաց նա ու նշեց՝ դեղատների տերերը դեռ մեկ ամիս առաջ պետք է հանձնարարություն ստանային, ապահովեին դիմակները:

Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձի հետ շփում ունեցած 32 մարդ մեկուսացվել է: Մեկուսացված անձինք պահվում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» չգործող հյուրանոցում։