Իրանի և Հայաստանի առողջապահության նախարարները քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարի եղանակները
Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարարը ՀՀ առողջապահության նախարարի հետ քննարկել է կորոնավիրուսի դեմ պայքարի եղանակները։
Չորեքշաբթի օրը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հեռախոսազրույցում, անդրադառնալով Իրանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափանիշներով իրականացվող ընդգրկուն միջոցառումներին, հատկապես առողջապահական իրավիճակի ամրապնդմանը և ճանապարհորդների բժշկական զննումների անցկացմանը, Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարար Սաիդ Նամաքին կարևորել է ապրանքի տարանցման ուղղությամբ գործող սահմանային կետերում իրականացվող վերահսկողությունը։
Իրանի առողջապահության նախարարը նաև ընդգծել է առողջապահական համատեղ վերահսողկություն ու կանխարգելիչ քայլեր իրականացնելու անհրաժեշտությունը։
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ևս կարևորել է առողջապահության համակարգի կանխարգելիչ միջոցառումները, բարձր գնահատելով կորոնավիրուսի դեմ պայքարում Իրանի կատարած քայլերը։