Freedom House. ՀՀ-ում քաղաքական ազատականացումը դրական է ազդել ԼՂ-ի վրա
https://parstoday.ir/hy/news/armenia-i117822-freedom_house._ՀՀ_ում_քաղաքական_ազատականացումը_դրական_է_ազդել_ԼՂ_ի_վրա
Հայաստանում քաղաքական ազատականացումը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը դրական ազդեցություն է թողել Լեռնային Ղարաբաղի վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 04, 2020 14:46 Asia/Tehran
  • Freedom House. ՀՀ-ում քաղաքական ազատականացումը դրական է ազդել ԼՂ-ի վրա

Հայաստանում քաղաքական ազատականացումը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը դրական ազդեցություն է թողել Լեռնային Ղարաբաղի վրա:

Այդ մասին ասվում է Freedom House կազմակերպության Freedom in the World 2020 տարեկան զեկույցում:

Ըստ զեկույցի` Ղարաբաղը վառ առանձնանում է Եվրասիայի տարածաշրջանի մյուս ինքնահռչակ տարածքներից, գրում է «Ամերիկայի ձայնը»:

Զեկույցում, մասնավորապես, նշված է, որ ԼՂ-ում «ավելացել է մրցակցությունը և քաղհասարակության ակտիվությունը սեպտեմբերին նախատեսված տեղական ընտրություններին ընդառաջ. հարթակ է ստեղծվել 2020-ին Լեռնային Ղարաբաղի նախագահի և խորհրդարանի ընտրություններում հավելյալ փոփոխությունների»:

«Եվրասիայի տարածաշրջանի այլ անջատված տարածքները, որոնք մնում են օկուպացված Ռուսաստանի զորքերի կողմից, մնացել են լճացած, այնտեղ քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների անկում կա:

Ընդհանրապես, հիմնականում անազատ Եվրասիայի տարածաշրջանը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների առումով «մռայլ պատկեր է հիշեցնում». Եվրասիայի միակ դրական տեղաշարժերը կապված են մասամբ ազատ երկրներ ճանաչված Հայաստանի և Ուկրաինայի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Զելենսկու հետ»,- ասվում է Freedom House-ի զեկույցում:

Ինչ վերաբերում է աշխարհի մյուս տարածաշրջաններին, ապա, ընդհանուր առմամբ, զեկույցի համաձայն՝ 2020-ին աշխարհում ժողովրդավարությունը խոչընդոտների է հանդիպում: Ըստ զեկույցի՝ անցած տասնամյակում խոշորագույն հետընթաց են ապրել Բուրունդին, Թուրքիան, Ադրբեջանը, Մալին, Տաջիկստանը և տասնյակից ավելի այլ երկրներ:

ԼՂ-ի նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունները կկայանան մարտի 31-ին: Գործող նախագահ Բակո Սահակյանը չի առաջադրվել: Երկրի նոր Սահմանադրությամբ՝ 2017-2020թթ. ԼՂ-ի (ԱՀ)  համար անցումային փուլ է, որի ընթացքում օրենսդրությունն ու կառավարման կարգը պետք է համապատասխանեցվեն նախագահական կառավարման մոդելին:

Panarmenian.am