Իմ հանձնարարականից դուրս գաղտնի բաներ են կատարվել․ Փաշինյանը բարկացավ
https://parstoday.ir/hy/news/armenia-i117840-Իմ_հանձնարարականից_դուրս_գաղտնի_բաներ_են_կատարվել_Փաշինյանը_բարկացավ
Պարոն Աղաջանյան շատ մեծ պրոբլեմ է, երբ ես հանձնարարական եմ տալիս, դրանից մեկ տարի հետո իմանում եմ՝ այդ հանձնարարականը լիարժեք և ամբողջական կատարված չէ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 05, 2020 08:39 Asia/Tehran
  • Իմ հանձնարարականից դուրս գաղտնի բաներ են կատարվել․ Փաշինյանը բարկացավ

Պարոն Աղաջանյան շատ մեծ պրոբլեմ է, երբ ես հանձնարարական եմ տալիս, դրանից մեկ տարի հետո իմանում եմ՝ այդ հանձնարարականը լիարժեք և ամբողջական կատարված չէ։

Սա ի՞նչ է նշանակում։ Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հարցով դիմեց իր աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին։

Վարչապետը հիշեցրեց՝ դեռևս մեկ տարի առաջ հանձնարարական էր տվել տարբեր գերատեսչություններում տեղադրվող ապարատների մասին.

«Հանձնարարական էի տվել, որ այդ գործառույթներն իրականացվեն մրցույթներով։ Այսինքն` ուղիղ որոշումներով նման հարցերը չկարգավորվեն։ Պետք է մրցույթ հայտարարել, բայց տեղեկանում եմ, որ, կարծես թե, այդ հանձնարարականից հետո դեպք ենք ունեցել, երբ որոշում ենք կայացրել և այդ ծառայության ուղիղ գնում ենք իրականացրել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Armenpress.am