Արծրուն Հովհաննիսյանը դադարեցնում է ՊՆ մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i117886-Արծրուն_Հովհաննիսյանը_դադարեցնում_է_ՊՆ_մամուլի_քարտուղարի_պարտականությունների_կատարումը
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արծրուն Հովհաննիսյանը դադարեցնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հովհաննիսյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 06, 2020 13:51 Asia/Tehran
  • Արծրուն Հովհաննիսյանը դադարեցնում է ՊՆ մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արծրուն Հովհաննիսյանը դադարեցնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հովհաննիսյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Հարգելի գործընկերներ, ես այսօրվանից դադարեցնում եմ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը: Շնորհակալ եմ բոլորին համատեղ ծառայության համար։ Առաջին հերթին շնորհակալ եմ իմ բոլոր ղեկավարներին:Շնորհակալ եմ ՀՀ ԶՈՒ-երի յուրաքանչյուր զինվորին և սպային, որ լիազորված եմ եղել և պատիվ եմ ունեցել հանրությանը ներկայացնել նրանց շահերը: Շնորհակալ եմ բոլոր լրատվամիջոցներին համատեղ աշխատելու համար: Ծառայության 23 տարիների ընթացքում երազել եմ զբաղվել ռազմական կրթությամբ»,- գրել է Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ իր ծառայությունը Հայաստանի Հանրապետության ԶՈւ-երում շարունակելու է հենց ռազմական կրթության ոլորտում:

https://armenpress.am/arm/news/1007605.html