Մեկնարկում է սփյուռքի մասնագետների համար «իԳործ» ծրագիրը. Սինանյանը մանրամասնում է
https://parstoday.ir/hy/news/armenia-i117912-Մեկնարկում_է_սփյուռքի_մասնագետների_համար_իԳործ_ծրագիրը._Սինանյանը_մանրամասնում_է
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «իԳործ» բացառիկ ծրագիրը և սփյուռքահայ մասնագետներին հրավիրում աշխատելու Հայաստանի պետական մարմիններում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 07, 2020 06:56 Asia/Tehran
  • Մեկնարկում է սփյուռքի մասնագետների համար «իԳործ» ծրագիրը. Սինանյանը մանրամասնում է

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «իԳործ» բացառիկ ծրագիրը և սփյուռքահայ մասնագետներին հրավիրում աշխատելու Հայաստանի պետական մարմիններում:

Ծրագիրը նպատակ ունի նպաստել պետության կառավարման գործում սփյուռքի ինտելեկտուալ ներուժի ներգրավմանը և մասնագիտական հայրենադարձության գործընթացի ակտիվացմանը:

Ըստ պետական օղակների կողմից ներկայացված մասնագիտական կարիքների՝ ծրագրի շրջանակներում սփյուռքահայ մասնագետները գործունեություն կծավալեն Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր նախարարություններում և կառավարությանն առընթեր մարմիններում՝ ներդնելով սեփական փորձն ու գիտելիքները համապատասխան ոլորտների բարելավման և զարգացման, քաղաքականությունների և ծրագրերի մշակման գործում:

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ունենալ մագիստրոսի կամ ավելի բարձր գիտական աստիճան: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մասնակիցներին կտրամադրի ավիատոմս և 336 հազար դրամ գումար՝ կեցության ծախսերը հոգալու համար: Ծրագիրը կտևի մեկ տարի և կմեկնարկի հուլիսի 1-ից:

ՀՀ վարչապետը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ այն մասին, թե ինչպես է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը ներկայացնում ծրագրի մանրամասները:

Verelq.am