ԿԲ-ն մշտադիտարկում է համաշխարհային տնտեսության զարգացումները և պատրաստ է արձագանքելու դրանց
https://parstoday.ir/hy/news/armenia-i117991-ԿԲ_ն_մշտադիտարկում_է_համաշխարհային_տնտեսության_զարգացումները_և_պատրաստ_է_արձագանքելու_դրանց
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկն անդրադարձել է կորոնավիրուսի պատճառով տեղի ունեցող համաշխարհային տնտեսական զարգացումներին։ ՀՀ Կենտրոնական բանկն «Արմենպրես»-ին տրամադրել է մեկնաբանությունը, որը ներկայացնում ենք ստորև.
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 09, 2020 09:12 Asia/Tehran
  • ԿԲ-ն մշտադիտարկում է համաշխարհային տնտեսության զարգացումները և պատրաստ է արձագանքելու դրանց

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկն անդրադարձել է կորոնավիրուսի պատճառով տեղի ունեցող համաշխարհային տնտեսական զարգացումներին։ ՀՀ Կենտրոնական բանկն «Արմենպրես»-ին տրամադրել է մեկնաբանությունը, որը ներկայացնում ենք ստորև.

«ՀՀ Կենտրոնական բանկը ուշադիր հետևում է կորոնավիրուսի պատճառով տեղի ունեցող համաշխարհային տնտեսական զարգացումներին։ Այս պահի գնահատականների համաձայն ակնկալվում է, որ այդ ազդեցությունները թե՛ համաշխարհային տնտեսության, և թե՛ ՀՀ տնտեսության վրա կլինեն կարճաժամկետ։ Այնուամենայնիվ Կենտրոնական բանկը մշտադիտարկում է համաշխարհային տնտեսության, ֆինանսական և ապրանքահումքային շուկաների զարգացումները և գնահատում է այն կարճաժամկետ ազդեցությունները, որոնք կարող են գրանցվել ՀՀ տնտեսության վրա։ Անհրաժեշտության դեպքում Կենտրոնական բանկը մշտապես պատրաստ է արձագանքել՝ ապահովելով գների և ֆինանսական կայունությունը Հայաստանի Հանրապետությունում»։

https://armenpress.am/arm/news/1007792.html