Նիկոլ Փաշինյանի և Շառլ Միշելի հանդիպումը կորոնավիրուսի պատճառով մեկնարկեց առանց ձեռքսեղմման
https://parstoday.ir/hy/news/armenia-i117995-Նիկոլ_Փաշինյանի_և_Շառլ_Միշելի_հանդիպումը_կորոնավիրուսի_պատճառով_մեկնարկեց_առանց_ձեռքսեղմման
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը կորոնավիրուսի տարածման պատճառով մեկնարկեց առանց ձեռքսեղմման:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 09, 2020 12:37 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանի և Շառլ Միշելի հանդիպումը կորոնավիրուսի պատճառով մեկնարկեց առանց ձեռքսեղմման

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը կորոնավիրուսի տարածման պատճառով մեկնարկեց առանց ձեռքսեղմման:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Փաշինյանը:

«Աշխատանքային այցով Բրյուսելում եմ։ Բելգիայում տարածվող կորոնավիրուսի պատճառով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումը սկսում ենք առանց ձեռքսեղմման»,- գրել է վարչապետը:

Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ճանաչել է միջազգային մասշտաբի արտակարգ դրություն՝ բնութագրելով որպես համաճարակ՝ բազմաթիվ օջախներով: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 100 հազարը:

https://armenpress.am/arm/news/1007846.html