Փաշինյանը ԵԽ նախագահի հետ քննարկում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման քայլերը
https://parstoday.ir/hy/news/armenia-i117996-Փաշինյանը_ԵԽ_նախագահի_հետ_քննարկում_է_ՀՀ_ԵՄ_հարաբերությունների_զարգացման_քայլերը
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ Բրյուսելում քննարկում է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հետագա քայլերը:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Մարտ 09, 2020 12:40 Asia/Tehran
  • Փաշինյանը ԵԽ նախագահի հետ քննարկում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման քայլերը

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ Բրյուսելում քննարկում է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հետագա քայլերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Քննարկում ենք Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հետագա քայլերը»,- գրել է վարչապետը:

Video Player

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը կորոնավիրուսի տարածման պատճառով մեկնարկել է առանց ձեռքսեղմման:

Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ճանաչել է միջազգային մասշտաբի արտակարգ դրություն՝ բնութագրելով որպես համաճարակ՝ բազմաթիվ օջախներով: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 100 հազարը:

https://armenpress.am/arm/news/1007845.html