Մարտ 10, 2020 08:24 Asia/Tehran
  • Դրական արդյունքներ ունենք. Զոհրաբ Մնացականյանը մանրամասներ է հայտնում բրյուսելյան հանդիպումներից

ԵՄ-ի հետ մենք ունենք չափազանց ընդարձակ օրակարգ. դա վերաբերում է և Հայաստանի ներքին բարեփոխումներին, և Հայաստան-ԵՄ համաձայնագրի իրականացմանը։ Այս մասին Բրյուսելում հայ լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Դուք գիտեք, որ ԵՄ-ն բավականին լուրջ օգնություն է տրամադրում Հայաստանին տարբեր ոլորտներում մեր բարեփոխումների համար։ Այն 65 մլն եվրոն, որ տրամադրվել է 2019 թվականի համար, արդեն ունի իր բաշխման ուղղությունները, և այս համագործակցությունը շարունակվում է։ Մենք օրակարգում ունենք հարցեր, որոնք վերաբերում են վիզաների ազատականացման գործընթացին, կան տարածաշրջանային հարցեր, կան հարցեր, որոնց շուջ ԵՄ-ի հետ ձևավորված է բավական ընդգրկուն համագործակցություն։ Այս շրջանում Հայաստանի և ԵՄ-ի միջև ձևավորված է շատ ինտենսիվ երկխոսություն, շատ ինտենսիվ հարաբերություններ ԵՄ ղեկավարության հետ»,-ընդգծեց նախարարը։

Նա կարևորեց, որ հիմա հնարավորություն ստեղծվեց շարունակական պահել ԵՄ-ի հետ երկխոսությունը. «Մենք բավարարված ենք Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացից. Մնացել է 5 երկիր, որ պետք է վավերացնի այ համաձայնագիրը։ Մենք շատ ակտիվ աշխատում ենք այդ երկրների հետ»։

Հարցին, թե Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ հանդիպմանը անդրադարձ եղե՞լ է ՀՀ-ում սահմանադրական հանրաքվեի թեմային, Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց. «Սահմանադրական բարեփոխումները մեր ներքին բարեփոխումների օրակարգն են»։
Ինչ վերաբերում է նախկին իշխանությունների մտահոգություններին, որ Ադրբեջանը մտադիր է այս տարի համաձայնագիր կնքել ԵՄ-ի հետ, որտեղ Ղարաբաղին վերաբերող հատվածում անցկացնել իրեն ձեռնտու ձևակերպումներ, ԱԳ նախարարն ասաց, որ սա նախկին, ներկա կամ ապագա իշխանությունների հարց չի, սա Հայաստանի հարցն է. «Սա օրակարգային հարց է, վերաբերում է տարածաշրջանում խաղաղ գործընթացին, որը տեղի է ունենում միջազգայնորեն ճանաչված հարթակում՝ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ ԵՄ-ն եղել և մնում է աջակից այդ գործընթացին։ Մենք ԵՄ-ի հետ ունենք մեր համաձայնագիրը, որտեղ արտացոլված են մոտեցումները այս հարցի առնչությամբ։ Բնականաբար, ակնկալում ենք, որ այդ մոտեցումները վերաբերում են ամբողջ տարածաշրջանին»։

1in.am

 

 

 

Պիտակ