Ակտիվ քարոզարշավ է սպասվում, կարևոր ու հետաքրքիր ասելիքներ կան. Նիկոլ Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i118043-Ակտիվ_քարոզարշավ_է_սպասվում_կարևոր_ու_հետաքրքիր_ասելիքներ_կան._Նիկոլ_Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղաթիռով ժամանել է Ագարակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ հեռարձակմամբ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շրջանակներում «Այո»-ի քարոզարշավը սկսում են Հայաստանի հարավային կետերից մեկից՝ Ագարակից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 10, 2020 11:54 Asia/Tehran
  • Ակտիվ քարոզարշավ է սպասվում, կարևոր ու հետաքրքիր ասելիքներ կան. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղաթիռով ժամանել է Ագարակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ հեռարձակմամբ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շրջանակներում «Այո»-ի քարոզարշավը սկսում են Հայաստանի հարավային կետերից մեկից՝ Ագարակից:

«Վայրէջք ենք կատարում Ագարակ, Հայաստանի ամենահարավային կետերից մեկից սկսում ենք քարոզարշավը: Այն լինելու է շատ ակտիվ, շատ հետաքրքրիր, կարևոր ասելիքներ կան: Շատ կարևոր խոսակցություն է լինելու: Հույս ունեմ բազմաթիվ հարցերի պատասխանները կտամ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ուղղաթիռում էին նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:چ

https://armenpress.am/arm/news/1007950.html