Արմեն Սարգսյանը հանդիպել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i118099-Արմեն_Սարգսյանը_հանդիպել_է_Սննդամթերքի_անվտանգության_տեսչական_մարմնի_ղեկավարի_հետ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ կառավարությանը ենթակա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 11, 2020 13:15 Asia/Tehran
  • Արմեն Սարգսյանը հանդիպել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ կառավարությանը ենթակա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հետ:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տեսչական մարմնի գործառույթներին, Հայաստանում սննդամթերքի անվտանգության ապահովման գործընթացին վերաբերող հարցերի: Տեսչական մարմնի ղեկավարը ներկայացրել է իր ղեկավարած կառույցի գործունեության ոլորտները:

Աշխարհում նոր կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված՝ նախագահը կարևորել է վերահսկողության մեծացումն ուտելիքի անվտանգության և սննդի օբյեկտների սանիտարահիգիենիկ պայմանների նկատմամբ:

Որպես առաջնահերթություն դիտարկելով երկրի պարենային անվտանգության խնդիրը՝ նախագահն այդ համատեքստում շատ էական է համարել Հայաստանը սննդի անվտանգության ոլորտում տարածաշրջանային հանգույց դարձնելու գաղափարը և այդ ուղղությամբ մի շարք երկրների ղեկավարների և մասնագիտացած միջազգային կազմակերպությունների հետ իր շարունակական քննարկումները:

Armenpress.am