«Ժողովուրդ». Հայտնի է Արծրուն Հովհաննիսյանի նոր պաշտոնը
https://parstoday.ir/hy/news/armenia-i118123-Ժողովուրդ_._Հայտնի_է_Արծրուն_Հովհաննիսյանի_նոր_պաշտոնը
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ ՊՆ արդեն նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշանակվելու է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ռազմական ֆակուլտետի պետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 12, 2020 06:56 Asia/Tehran
  • «Ժողովուրդ». Հայտնի է Արծրուն Հովհաննիսյանի նոր պաշտոնը

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ ՊՆ արդեն նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշանակվելու է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ռազմական ֆակուլտետի պետ:

Հիշեցնենք, որ օրերս նա գրել էր. «Շնորհակալ եմ ՀՀ ԶՈՒ-ի յուրաքաչյուր զինվորին եւ սպային, որ լիազորված եմ եղել եւ պատիվ եմ ունեցել հանրությանը ներկայացնել նրանց շահերը: Շնորհակալ եմ բոլոր լրատվամիջոցներին համատեղ աշխատելու համար:

Ծառայության 23 տարիների ընթացքում երազել եմ զբաղվել ռազմական կրթությամբ: Ուրախ եմ, որ իմ ծառայությունը Հայաստանի Հանրապետության ԶՈւ-ում շարունակելու եմ հենց ռազմական կրթության ոլորտում: Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

News.am