Հայաստանը պետք է վերանայի Սիոնիստական ռեժիմի հետ իր հարաբերությունները կարգավորելու հարցը
Իսլամական խորհրդարանում Պաղեստինի ինթիֆադայի աջակցության միջազգային կոնֆերանսի ղեկավարը հայտարարել է, որ Թել Ավիվում դեսպանատուն բացելու վերաբերյալ Հայաստանի հայտարարությունն անսպասելի էր:
Հուսեյն Ամիր Աբդուլլահյանը, կիրակի օրը քննադատել է Սիոնիստական ռեժիմի հետ արաբական ու ոչ արաբական ցանկացած երկրի հարաբերությունների բարելավումը, նշելով. «Հայաստանը պետք է վերանայի Սիոնիստական ռեժիմի հետ իր հարաբերությունները բարելավելու հարցը և միջոցներ ձեռնարկի՝ Պաղեստինի տեղահանված ու ճնշված ժողովրդին օգնելու համար»:
Նա նշել է, որ Հայաստանի այդ քայլն անկասկած չի բխում պաղեստինցիների շահերից և բացասաբար է անդրադառնալու տարածաշրջանի կայունության ու անվտանգության վրա:
Ամիր Աբդոլլահյանը նաև անդրադարևձել է Հորդանան գետի արևմտյան ափը բռնագրավված տարածքներին կցելու սիոնիստների ջանքերին, հավելելով, որ դա կարող է ավելի սրել տարածաշրջանի լարվածութունը:
Նա նշել է, որ Թեհրան-Երևան հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն տարածաշրջանում կայունության ու անվտանգության պահպանման հարցում:
Աբդուլլահյանը հավելել է. «Իրանն ընդգծում է Պաղեստինի բոլոր բնակիչների, ներառյալ՝ քրիստոնյաների, մուսուլմանների ու հրեաների իրավունքները պաշպանելու և ինքնորոշման իրավունքը հարգելու անհրաժեշտությունը: Սիոնիստնրն անգամ հրեաներին են պատանդ պահում բռնագրավված տարածքներում»: