Երևանի քաղաքապետարանը մանկապարտեզներում պահեստավորված սնունդը կտրամադրի անապահով ընտանիքներին
https://parstoday.ir/hy/news/armenia-i118332-Երևանի_քաղաքապետարանը_մանկապարտեզներում_պահեստավորված_սնունդը_կտրամադրի_անապահով_ընտանիքներին
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետարանը համայնքային մանկապարտեզներում պահեստավորված սնունդը կտրամադրի սոցիալապես անապահով ընտանիքներին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 17, 2020 14:34 Asia/Tehran
  • Երևանի քաղաքապետարանը մանկապարտեզներում պահեստավորված սնունդը կտրամադրի անապահով ընտանիքներին

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետարանը համայնքային մանկապարտեզներում պահեստավորված սնունդը կտրամադրի սոցիալապես անապահով ընտանիքներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը։

«Հաշվի առնելով երկրում հայտարարված արտակարգ դրությունը՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետատան պարետ Տիգրան Ավինյանի հետ քննարկել է համայնքային մանկապարտեզներում պահեստավորված սնունդը անապահով ընտանիքներին տրամադրելու հարցը: Ձեռք բերված և պահեստավորված սնունդն այսօր և վաղը կտրամադրվի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերին, որոնց սոցիալական ապահովության բաժինները ըստ առաջնահերթության այն կհատկացնեն սոցիալապես անապահով ընտանիքներին»,- ասված է հայտարարության մեջ:

https://armenpress.am/arm/news/1008980.html