«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Ստեղծվել է բարենպաստ իրավական դաշտ
https://parstoday.ir/hy/news/armenia-i118340-Հայաստանի_Հանրապետություն_օրաթերթ_Ստեղծվել_է_բարենպաստ_իրավական_դաշտ
«Գարնան գալուստը Հայաստանում ավանդաբար նշանավորվել է գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 17, 2020 19:00 Asia/Tehran
  • «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Ստեղծվել է բարենպաստ իրավական դաշտ

«Գարնան գալուստը Հայաստանում ավանդաբար նշանավորվել է գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկով:

Այս ոլորտը եղել է մեր երկրի տնտեսության առաջատար ճյուղերից մեկը, որի հետագա զարգացումը թելադրում են թե՛ պետության շահերը, թե՛ համաշխարհային զարգացումները, երբ բնակչության աճի հետ մեկտեղ ավելանում է գյուղմթերքի պահանջարկը: Ներկայում այս ոլորտում առաջնային լուծման պահանջ ունեն ոչ միայն գյուղատնտեսական նշանակության հողերի չմշակման հարցը, այլեւ եղած հողային ռեսուրսների  որակների պահպանումը: Կլիմայական գլոբալ փոփոխությունները  եւ ավելացվող մարդկային գործոնը Հայաստանի տնտեսական քաղաքականության օրակարգ են բերել հողերի անապատացման հիմնահարցը:

Անապատացման խնդիրը երկրների զարգացման հիմնական խոչընդոտներից է եւ ստացել է համամարդկային բնույթ, որի լուծման ուղղությամբ միջպետական եւ ներպետական մակարդակներում մի շարք միջոցառումներ են իրականացվում:

Հայաստանում այս ուղղությամբ մշակվել եւ իրականացվում է անապատացման դեմ  պայքարի ազգային ծրագիր, որի շրջանակներում կատարվել են մի շարք միջոցառումներ: Մեր երկրում անապատացման հիմնական պատճառներն են ջերմաստիճանի բարձրացումը, տեղումների նվազումը, ցանքատարածությունների արդյունավետության իջեցումը: Հայաստանի տարածքի գրեթե կեսը՝ 12.789.5 քառակուսի կմ-ը կիսաչոր կամ չոր կիսախոնավ տարածքներ են, որոնք առաջնային գտնվում են անապատացման ռիսկի առաջ: Հետեւաբար, այս խնդրի լուծումը հանրապետության համար ունի առանձնակի կարեւորություն»:

          Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:

Armenpress.am