Հայտնի է, թե ովքեր կնշանակվեն ԱԱԾ տնօրեն և ոստիկանապետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i118384-Հայտնի_է_թե_ովքեր_կնշանակվեն_ԱԱԾ_տնօրեն_և_ոստիկանապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները կզբաղեցնեն ներկայումս ժամանակավոր պաշտոնակատարները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 18, 2020 16:12 Asia/Tehran
  • Հայտնի է, թե ովքեր կնշանակվեն ԱԱԾ տնօրեն և ոստիկանապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները կզբաղեցնեն ներկայումս ժամանակավոր պաշտոնակատարները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Փաշինյանն այս մասին ասաց «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Արդեն որոշել եմ: Ոստիկանապետի ԺՊ-ն կնշակվի ոստիկանապետ, ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարողն էլ կնշանակվի ԱԱԾ տնօրեն»,-ասաց Փաշինյանը:

ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը Էդուարդ Մարտիրոսյանն է՝ Արթուր Վանեցյանի՝ պաշտոնը թողնելուց հետո, իսկ ոստիկանության պետի պարտականությունները կատարում է Արման Սարգսյանը՝ Վալերի Օսիպյանի ազատումից հետո:

armenpress.am