Համաշխարհային տնտեսության փոփոխություններն իրենց ազդեցությունը կթողնեն նաև Հայաստանի վրա. Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i118391-Համաշխարհային_տնտեսության_փոփոխություններն_իրենց_ազդեցությունը_կթողնեն_նաև_Հայաստանի_վրա._Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կանխատեսմամբ՝ կորոնավիրուսի ստեղծած իրավիճակով պայմանավորված համաշխարհային տնտեսության փոփոխությունն իր ազդեցությունը կունենա նաև Հայաստանի համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 19, 2020 05:58 Asia/Tehran
  • Համաշխարհային տնտեսության փոփոխություններն իրենց ազդեցությունը կթողնեն նաև Հայաստանի վրա. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կանխատեսմամբ՝ կորոնավիրուսի ստեղծած իրավիճակով պայմանավորված համաշխարհային տնտեսության փոփոխությունն իր ազդեցությունը կունենա նաև Հայաստանի համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց Շանթ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով տնտեսական ցուցանիշների վերաբերյալ հարցին:

«Հիմա կանխատեսվում է համաշխարհային տնտեսության փլուզում, դա իր ազդեցություն ունենալու է նաև Հայաստանի վրա: Եթե նախկինում ասում էինք, որ տնտեսական հեղափոխություն ենք անում, 7-8% տնտեսական աճ ենք ունենալու, հիմա ասում ենք՝ եկեք այդ թվերը մոռանանք ու դնենք մի կողմ: Հիմա իսկապես եկել է տնտեսական հեղափոխություն անելու ժամանակը: Այս կորոնավիրուսը մեզ համար բացում է նոր հնարավորություններ»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 102-ի: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել:

Armenpress.am