Գործարարների խնդիրների վերհանում. Էկոնոմիկայի նախարարությունը հանդես է եկել նախաձեռնությամբ
https://parstoday.ir/hy/news/armenia-i118520-Գործարարների_խնդիրների_վերհանում._Էկոնոմիկայի_նախարարությունը_հանդես_է_եկել_նախաձեռնությամբ
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կորոնավիրուսի տարածման հետևանքով բիզնեսի խնդիրները վեր հանելու նպատակով մշակել է հարցաթերթ գործարարների համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 23, 2020 09:11 Asia/Tehran
  • Գործարարների խնդիրների վերհանում. Էկոնոմիկայի նախարարությունը հանդես է եկել նախաձեռնությամբ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կորոնավիրուսի տարածման հետևանքով բիզնեսի խնդիրները վեր հանելու նպատակով մշակել է հարցաթերթ գործարարների համար:

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում այս մասին գրառում է կատարել Էկոնոմիկայի նախարարությունը:

«ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, համագործակցելով Գործարարության աջակցման գրասենյակի և Ներդրումների աջակցման կենտրոնի հետ, իրականացնում է COVID-19 պանդեմիայից և ՀՀ-ում հայտարարված արտակարգ իրավիճակից բխող գործարար խնդիրների վերհանում: Այս նպատակով մշակվել է սույն հարցաթերթը: Խնդրում ենք լինել առավելագույնս անկեղծ և տրամադրել որքան հնարավոր է շատ տեղեկատվություն, որպեսզի կառավարությունը այդ տվյալների հիման վրա կարողանա մշակել արդյունավետ գործիքներ առաջացած խնդիրները լուծելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու որոշում է ընդունել: Որոշումը կայացվել է գործադիրի մարտի 16-ի նիստում՝ հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պանդեմիա որակվելու հանգամանքը: «Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարել արտակարգ դրություն»,-նշված է ՀՀ կառավարության որոշման մեջ:

1in.am