Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է իր եզրակացությունը կուսակցությունների մասին ՀՀ օրենքի վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/armenia-i118527-Վենետիկի_հանձնաժողովը_հրապարակել_է_իր_եզրակացությունը_կուսակցությունների_մասին_ՀՀ_օրենքի_վերաբերյալ
Վենետիկի հանձնաժողովը, ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) հետ համատեղ, եզրակացություն է հրապարակել Հայաստանում քաղաքական կուսակցությունների կանոնակարգմանը վերաբերող փոփոխությունների նախագծի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 23, 2020 13:15 Asia/Tehran
  • Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է իր եզրակացությունը կուսակցությունների մասին ՀՀ օրենքի վերաբերյալ

Վենետիկի հանձնաժողովը, ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) հետ համատեղ, եզրակացություն է հրապարակել Հայաստանում քաղաքական կուսակցությունների կանոնակարգմանը վերաբերող փոփոխությունների նախագծի մասին:

Միեւնույն ժամանակ, եզրակացության մեջ նշվում է, որ փոփոխությունների նախագիծը կշահեր որոշ փոփոխություններից եւ բարելավումներից՝ կուսակցությունների գրանցման ոչ այնքան ծանր գործընթաց ապահովելու եւ ֆինանսավորման մեջ առկա բացերը վերացնելու համար:

Վենետիկի հանձնաժողովը եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը մի շարք առաջարկություններ են ներկայացրել: Նրանք առաջարկում են վերացնել քաղաքական կուսակցությունների ստեղծման եւ գրանցման համար չափազանց ծանր պահանջները եւ ապահովել, որպեսզի բոլոր նվիրատվությունները, ներառյալ կամավորների աշխատանքը ծառայությունների դիմաց, որոնք սովորաբար վճարվում են, նվիրատվություն համարվի:

Նրանք նաեւ առաջարկում են վերացնել նվիրատվությունը հրապարակելիս դոնորի աշխատատեղի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու պահանջը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կոռուպցիայի կանխարգելման համար վերահսկողության հստակ մեխանիզմ մշակել` մանդատների հստակ սահմանազատմամբ եւ մանրամասն ընթացակարգով, ինչպես նաեւ ապահովել հանձնաժողովի համար բավարար աշխատակազմի եւ բյուջեի հատկացումը եւ օրենքում այնպես փոփոխություններ կատարել, որպեսզի «օրենքի կոպիտ խախտում» տերմինը արտացոլի խախտման լրջությունը:

News.am