Ազատ տեղաշարժի սահմանափակման պահանջների խախտումը կառաջացնի պատասխանատվություն․ ոստիկանություն
https://parstoday.ir/hy/news/armenia-i118603-Ազատ_տեղաշարժի_սահմանափակման_պահանջների_խախտումը_կառաջացնի_պատասխանատվություն_ոստիկանություն
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում հայտնում է, որ մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման վերաբերյալ Պարետի որոշման պահանջների խախտումն առաջացնելու է օրենքով նախատեսված պատասխանատվություն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 25, 2020 14:16 Asia/Tehran
  • Ազատ տեղաշարժի սահմանափակման պահանջների խախտումը կառաջացնի պատասխանատվություն․ ոստիկանություն

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում հայտնում է, որ մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման վերաբերյալ Պարետի որոշման պահանջների խախտումն առաջացնելու է օրենքով նախատեսված պատասխանատվություն։

«Արմենպրես»-ը ներկայացնում է ոստիկանության հայտարարությունը․

«Հարգելի՛ քաղաքացիներ, մարտի 24-ի ժամը 23.59-ից ՀՀ ողջ տարածքում գործում է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման վերաբերյալ Պարետի որոշումը՝ նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով։

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում է խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը. բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։

Իսկ անձնական տրանսպորտային միջոցներով թույլատրվում է առավելագույնը երկու անձանց (ներառյալ` վարորդը) տեղափոխումը։

Քաղաքացիներն իրենց մոտ պարտադիր պետք է ունենան Պարետի որոշման հավելվածով սահմանված տեղեկությունները պարունակող գրություն և անձը հաստատող փաստաթուղթ։

ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները հանրապետության ողջ տարածքում իրականացնում և իրականացնելու են ստուգումներ։

Սահմանված պահանջները չկատարելը կառաջացնի օրենքով նախատեսված պատասխանատվություն»։

Armenpress.am