ԼՂ-ի (Արցախ) ընտրություններին մեկնող դիտորդներն արագ թեստավորում կանցնեն
https://parstoday.ir/hy/news/armenia-i118647-ԼՂ_ի_(Արցախ)_ընտրություններին_մեկնող_դիտորդներն_արագ_թեստավորում_կանցնեն
Արցախում մարտի 31-ին տեղի ունենալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող հայաստանյան դիտորդներն արագ թեստավորում կանցնեն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 26, 2020 15:15 Asia/Tehran
  •  ԼՂ-ի  (Արցախ) ընտրություններին մեկնող դիտորդներն արագ թեստավորում կանցնեն

Արցախում մարտի 31-ին տեղի ունենալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող հայաստանյան դիտորդներն արագ թեստավորում կանցնեն:

 Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք այսօր արդեն ունենք կորոնավիրուսի ստուգման արագ թեստեր: Եկեք պայմանավորվենք, որ համագործակցենք դիտորդական կազմակերպությունների հետ, հասկանանք՝ արդյոք դիտորդները ռիսկային գոտիներից են, թե ոչ: Եթե ռիսկային գոտիներից են, խնդրենք նրանց փոխարինել դիտորդներին: Նաև մեկնումից առաջ արագ թեստավորվեն, որ համոզված լինենք, որ նրանք վարակված չեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ Արցախում մինչև հիմա կորոնավիրուսի ոչ մի դեպք չի հայտնաբերվել, չնայած տասնյակ մարդիկ թեստավորվել են:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ պետք է ամեն ինչ անել, որ դիտորդական խմբի հետ կորոնավիրուսն Արցախ մուտք չգործի:

Armenpress.am