Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Բակո Սահակյանի հետ. քննարկել են ընտրությունները
https://parstoday.ir/hy/news/armenia-i118729-Արմեն_Սարգսյանը_հեռախոսազրույց_է_ունեցել_Բակո_Սահակյանի_հետ._քննարկել_են_ընտրությունները
Այսօր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԼՂ-ի (Արցախի Հանրապետություն) նախագահ Բակո Սահակյանի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 28, 2020 16:10 Asia/Tehran
  • Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Բակո Սահակյանի հետ. քննարկել են ընտրությունները

Այսօր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԼՂ-ի (Արցախի Հանրապետություն) նախագահ Բակո Սահակյանի հետ։

Նախագահ Սարգսյանը հետաքրքվել է Արցախում մարտի 31-ին կայանալիք համապետական՝ նախագահական և խորհրդարանական ընտրությունների ընթացքով՝ հաշվի առնելով, որ վաղը ընտրարշավի վերջին օրն է։

Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ ինչպես նախորդ ընտրություններն՝ այս անգամ ևս դրանք կկազմակերպվեն և կանցկացվեն ազատ և արդար՝ ժողովրդավարության և մրցակցային պայքարի սկզբունքների պահպանմամբ։

Արմեն Սարգսյանը և Բակո Սահակյանը կարևորել են Արցախի կայունությունը և անվտանգությունն, ինչը Հայաստանի, Արցախի և համայն հայության խնդիրն ու նպատակն է։

Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է նաև Արցախում նոր կորոնավիրուսի համավարակի տարածման կանխարգելման աշխատանքներով։

Verelq.qm