ԼՂ-ի (Արցախ) ընտրությունների նախնական արդյունքները հայտնի են. «Ժողովուրդ»
https://parstoday.ir/hy/news/armenia-i118844-ԼՂ_ի_(Արցախ)_ընտրությունների_նախնական_արդյունքները_հայտնի_են._Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. « ԼՂ-ու (Արցախում Արցախի) նախագահի և խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 76 471 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 72,7 տոկոսը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 01, 2020 06:36 Asia/Tehran
  • ԼՂ-ի (Արցախ)  ընտրությունների նախնական արդյունքները հայտնի են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. « ԼՂ-ու (Արցախում Արցախի) նախագահի և խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 76 471 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 72,7 տոկոսը:

Սա բարձր ցուցանիշ է՝ հաշվի առնելով նաև կորոնավիրուսային վարակի տարածվածությունն աշխարհում։

Ինչպես հայտնի է, խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր 12 քաղաքական ուժ, իսկ արդեն նախագահի պաշտոնի համար պայքարում էր 14 թեկնածու։

Եվ երեկ նախնական արդյունքները վկայում էին, որ ընտրությունների արդյունքները կանխորոշվում են առաջին փուլում, և Արցախի նախագահ կդառնա Արայիկ Հարությունյանը։ Իսկ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ նրա ղեկավարած «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքին հաջորդում էր Սամվել Բաբայանի «Միասնական Հայրենիք» կուսակցությունը»։

1in.am