Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դուրս է բերվում Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
https://parstoday.ir/hy/news/armenia-i118990-Մայր_Աթոռ_Սուրբ_Էջմիածնում_դուրս_է_բերվում_Աստվածամուխ_Սուրբ_Գեղարդը
Ապրիլի 5-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Երուսաղեմ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքի տոնը՝ Ծաղկազարդը:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Ապրիլ 05, 2020 07:05 Asia/Tehran
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դուրս է բերվում Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Ապրիլի 5-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Երուսաղեմ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքի տոնը՝ Ծաղկազարդը:

Տոնի առիթով դուրս կբերվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Աստվածամուխ Սուրբ Գեղարդը: Հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կկատարվի Անդաստանի արարողություն, որի ընթացքում Սուրբ Գեղարդով կօրհնվեն աշխարհի չորս կողմերը:

Ծաղկազարդը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Ըստ Ավետարանի՝ Քրիստոս Երուսաղեմ մտավ ավանակին նստած, իսկ ժողովուրդը նրան դիմավորեց որպես թագավորի: Մարդիկ իրենց հագուստներն ու արմավենու ճյուղերն էին փռում Քրիստոսի ոտքերի տակ: Մանուկները փառաբանում էին Տիրոջը։

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է Մանուկների օրհնության օր:  Ս. Պատարագի ավարտին բոլոր եկեղեցիներում կկատարվի Մանուկների օրհնության կարգ:

News.am