Չինաստանը կշարունակի նպաստել տարածաշրջանի կայունությանն ու զարգացմանը. ԱԳՆ խոսնակը ԼՂ խնդրի մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i119408-Չինաստանը_կշարունակի_նպաստել_տարածաշրջանի_կայունությանն_ու_զարգացմանը._ԱԳՆ_խոսնակը_ԼՂ_խնդրի_մասին
Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Չժաո Լիցզյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Չինաստանի դիրքորոշումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 15, 2020 11:44 Asia/Tehran
  • Չինաստանը կշարունակի նպաստել տարածաշրջանի կայունությանն ու զարգացմանը. ԱԳՆ խոսնակը ԼՂ խնդրի մասին

Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Չժաո Լիցզյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Չինաստանի դիրքորոշումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս հարցին խոսնակն անդրադարձել է ապրիլի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։«Լեռնային Ղարաբաղի հարցում Չինաստանի դիրքորոշումը պարզ է և հաստատուն։ Մենք հույս ունենք, որ համապատասխան կողմերը վեճերը կլուծեն քաղաքական երկխոսության միջոցով և կպահպանեն տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը։ Չինաստանը շարունակելու է նպաստել տարածաշրջանի կայունությանն ու զարգացմանը»,- ասել է Լիցզյանը։

Armenpress.am