Լիբանանի նախագահ Աունը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի ուղերձ է հղել
Ապրիլ 24, 2020 06:50 Asia/Tehran
Մարդու գործած ոճիրը կհարատևի այնքան, որքան այն կմնա անպատիժ. Հայոց ցեղասպանությունը դրա վառ վկայությունն է:
Այս մասին նշել է Լիբանանի նախագահ Միշել Աունը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի իր ուղերձում:
«Հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը համամարդկային գիտակցության վրա այն դրոշմն է, որը մեզ մշտապես հիշեցնում է, որ մարդու գործած ոճիրը կհարատևի այնքան, որքան այն կմնա անպատիժ: Արդարությունը մարդասիրության միակ ճանապարհն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է նախագահ Աունը:
1in.am
Պիտակ