«Հրապարակ». ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Փաշինյան-Ալիեւ նոր հանդիպում են ծրագրում
https://parstoday.ir/hy/news/armenia-i119895-Հրապարակ_._ԵԱՀԿ_ՄԽ_համանախագահները_Փաշինյան_Ալիեւ_նոր_հանդիպում_են_ծրագրում
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Փաշինյան-Ալիեւ նոր հանդիպում են ծրագրում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 28, 2020 06:02 Asia/Tehran
  • «Հրապարակ». ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Փաշինյան-Ալիեւ նոր հանդիպում են ծրագրում

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Փաշինյան-Ալիեւ նոր հանդիպում են ծրագրում:

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Փաշինյան-Ալիեւ նոր հանդիպում են նախատեսում, ինչի մասին խոսվել է Մնացականյան-Մամեդյարով տեսակապի ժամանակ։ «Սպասում են կորոնավիրուսի հնարավոր թուլացմանը, հանդիպման հարցում առավել շահագրգիռ է ռուսաստանյան համանախագահությունը, որը կողմերին առավել բաց խաղի մարտահրավեր է նետել»,- ասաց մեր աղբյուրը:

Իսկ եթե կորոնավիրուսի հետ կապված պրոցեսը երկարի, հնարավո՞ր է այս անգամ եւս հանդիպումը հեռակապով տեղի ունենա։ «Չեմ կարծում. մանավանդ որ Թրամփն ասել է` արեւը «տանում» է կորոնան, առջեւում ամառ է»: Խնդրո առնչությամբ մենք հարցում չկատարեցինք ԱԳՆ-ից, որովհետեւ հնչելու էր ծանոթ ֆրազը. «Հանդիպման մասին տեղյակ կպահվի ըստ անհրաժեշտության` փոխհամաձայնեցված կարգով»:

News.am