Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 79 նոր դեպք, 1 մահ
https://parstoday.ir/hy/news/armenia-i120383-Հայաստանում_գրանցվել_է_կորոնավիրուսով_վարակման_79_նոր_դեպք_1_մահ
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 11-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 79 նոր դեպք։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 11, 2020 07:22 Asia/Tehran
  • Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 79 նոր դեպք, 1 մահ

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 11-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 79 նոր դեպք։

Վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 3392-ի։

Առողջացել է ևս 34 պացիենտ, ընդհանուր՝ 1359։ Փաստացի բուժում է ստանում 1970 մարդ։

Մահվան դեպքերի թիվն ավելացել է 1-ով՝ հասնելով 46-ի։ Մահվան ևս 2 դեպք գրանցվել է այլ պատճառներով, ընդհանուր 17։

Անցկացված թեստերի ընդհանուր թիվը կազմում է 32561։

1in.am