Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 239–ով և հասել 4283–ի
https://parstoday.ir/hy/news/armenia-i120563-Հայաստանում_կորոնավիրուսով_վարակվածների_թիվն_ավելացել_է_239_ով_և_հասել_4283_ի
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված վերջին զարգացումները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 16, 2020 07:14 Asia/Tehran
  • Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 239–ով և հասել 4283–ի

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված վերջին զարգացումները։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 239–ով և դարձել 4283։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

ՀՀ քաղաքացիների շրջանում տարածվում է, թե կորոնավիրուսը բլեֆ է. Փաշինյանի առաջարկը

Այս պահին փաստացի բուժում է ստանում 2415 մարդ, կատարվել է 39005 թեստավորում, արդեն առողջացել են վարակվածներից 1791–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 55 դեպք (երեկվա համեմատ ավելացել է 3-ով) և մահվան 22 անուղղակի դեպք:

Մայիսի 15-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 4044 էր:

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի իր նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը, ժամը 17։00–ը ներառյալ։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

armeniasputnik.am