Ի՞նչ աջակցություն կստանա Հայաստանը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում
https://parstoday.ir/hy/news/armenia-i120598-Ի_նչ_աջակցություն_կստանա_Հայաստանը_կորոնավիրուսի_դեմ_պայքարի_շրջանակում
Նոր տիպի կորոնավիրուսի տարածման և դրա հետևանքների դեմ պայքարի շրջանակում Հայաստանն ակտիվորեն համագործակցում է իր գործընկերների և միջազգային կառույցների հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 17, 2020 06:31 Asia/Tehran
  • Ի՞նչ աջակցություն կստանա Հայաստանը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում

Նոր տիպի կորոնավիրուսի տարածման և դրա հետևանքների դեմ պայքարի շրջանակում Հայաստանն ակտիվորեն համագործակցում է իր գործընկերների և միջազգային կառույցների հետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսում ներկայացրեց, թե այդ համագործակցության շրջանակում ինչ աջակցություն կստանա մեր երկիրը.

«Եվրամիությունը Հայաստանին կտրամադրի ընդհանուր առմամբ շուրջ 96 մլն եվրոյի, ԱՄՆ-ն՝ 1.7 մլն դոլարի, Համաշխարհային բանկը՝ 3 մլն դոլարի դրամական կամ նյութատեխնիկական աջակցություն։ Ճգնաժամային իրավիճակով պայմանավորված՝ մի շարք միջազգային կառույցներ և գործընկեր երկրներ նախատեսում են մեծացնել Հայաստանին տրամադրվելիք աջակցության ծավալները։

Մասնավորապես, Արժույթի միջազգային հիմնադրամը նախատեսում է ավելացրել Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական օժանդակությունը մինչև 280 մլն դոլար։ Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրվել է ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր, որով Հայաստանին տրամադրվում են դրամաշնորհներ, տեխնիկական աջակցություն և արտոնյալ տոկոսադրույքով վարկեր, որոնց ընդհանուր ծավալը գերազանցում է 91 մլն եվրոն»,- հայտարարեց նա։

VERELQ-ը հիշեցնում է, որ  Հայաստանում մայիսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4283 դեպք, որոնցից 1791-ն` առողջացած:

Verelq.am