Ստորագրվել է ՀՀ ՊՆ և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցության 2020թ. ծրագիրը
https://parstoday.ir/hy/news/armenia-i120753-Ստորագրվել_է_ՀՀ_ՊՆ_և_ՄԱԿ_ի_Բնակչության_հիմնադրամի_համագործակցության_2020թ._ծրագիրը
Մայիսի 19-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համագործակցության 2020թ. ծրագիրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 20, 2020 14:19 Asia/Tehran
  •  Ստորագրվել է ՀՀ ՊՆ և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցության 2020թ. ծրագիրը

Մայիսի 19-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համագործակցության 2020թ. ծրագիրը:

Այս մասին տեղեկացնում է ՊՆ-ն։

Համագործակցության ծրագրով նախատեսված միջոցառումները միտված են զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում կանանց ներգրավման նախաձեռնությունների խթանմանը, ինչպես նաև ՄԱԿ-ի ԱԽ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N 1325 բանաձևի դրույթների իրականացման գործողությունների 2019-2021թթ. ազգային ծրագրի իրականացման հարցում ՀՀ պաշտպանության նախարարության օժանդակմանը:

ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի միջև համագործակցության ամենամյա ծրագրերը ստորագրվում են 2014 թվականից և թիրախավորում են զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանության և հավասար հնարավորությունների ապահովման հիմնահարցերը:

tert.am