ՄԱԿ-ում հակահայկական զեկույց չի հրապարակվել. «Ազերթաջ»-ը խեղաթյուրում է իրականությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i121889-ՄԱԿ_ում_հակահայկական_զեկույց_չի_հրապարակվել._Ազերթաջ_ը_խեղաթյուրում_է_իրականությունը
Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունն իրականության խեղաթյուրմամբ հոդված է հրապարակել այն մասին, թե իբր Միավորված ազգերի կազմակերպության Նյու-Յորքում գտնվող շտաբում «Ադրբեջանի հողերը զավթած ագրեսոր Հայաստանի Հանրապետության» միջազգային իրավական պարտավորութունների վերաբերյալ լայն և բովանդակալից զեկույց է հրապարակվել և տարածվել, որպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 18, 2020 16:05 Asia/Tehran
  • ՄԱԿ-ում հակահայկական զեկույց չի հրապարակվել. «Ազերթաջ»-ը խեղաթյուրում է իրականությունը

Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունն իրականության խեղաթյուրմամբ հոդված է հրապարակել այն մասին, թե իբր Միավորված ազգերի կազմակերպության Նյու-Յորքում գտնվող շտաբում «Ադրբեջանի հողերը զավթած ագրեսոր Հայաստանի Հանրապետության» միջազգային իրավական պարտավորութունների վերաբերյալ լայն և բովանդակալից զեկույց է հրապարակվել և տարածվել, որպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում այդպիսի զեկույց չի հրապարակվել:

Միավորված ազգերի կազմակերպության կողմից հրապարակված պաշտոնական փաստաթղթից տեղեկանում ենք, որ «Ազերթաջ»-ի կողմից իբրև ՄԱԿ-ի զեկույց ներկայացված նյութն իրականում նամակ է, որը ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը Յաշար Ալիևը 2020թ. հունիսի 5-ին հղել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին:

Նամակի մեջ ներառված է Ադրբեջանի կառավարության կողմից բրիտանացի վերլուծաբան Մալքոլմ Շոուին պատվիրված և վերջինիս կողմից կատարված ուսումնասիրությունը, որն էլ վերնագրված է «Զեկույց Ադրբեջանի հողերը զավթած ագրեսոր Հայաստանի Հանրապետության միջազգային իրավական պարտավորութունների վերաբերյալ»:

Հատկանշական է, որ որպես ՄԱԿ-ի կողմից իբրև հրապարակված զեկույց է ներկայացնում ոչ թե բրիտանացի ակնհայտ ադրբեջանամետ վերլուծաբանի տեքստը, այլ հենց Ադրբեջանի մշտական ներկայացուցչի եզրահանգումները տվյալ վերլուծության վերաբերյալ: Ստորև պարզորոշ երևում է Յաշար Ալիևի նամակի և «Ազերթաջ»-ի տեքստերի նույնականությունը:

Ազերթաջի ռուսերեն տեքստը.

Նշված անգլերեն տեքստը.

Տես՝ https://armenpress.am/arm/amp/1018927

armenpress.am