«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Լրացուցիչ մարտահրավեր ՄԱԿ-ում...
https://parstoday.ir/hy/news/armenia-i121920-Հայաստանի_Հանրապետություն_օրաթերթ_Լրացուցիչ_մարտահրավեր_ՄԱԿ_ում...
Հունիսի 17-ին կայացած քվեարկությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահ է ընտրվել թուրք դիվանագետ Վոլկան Բոզքըրը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 20, 2020 07:13 Asia/Tehran
  • «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Լրացուցիչ մարտահրավեր ՄԱԿ-ում...

Հունիսի 17-ին կայացած քվեարկությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահ է ընտրվել թուրք դիվանագետ Վոլկան Բոզքըրը։

Թուրք դիվանագետը ստացել է 193 երկրներից 178-ի ներկայացուցիչների աջակցությունը, 11-ը ձեռնպահ են մնացել քվեարկությունից, եւս երեք քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Թուրք դիվանագետը միակ թեկնածուն էր, մյուս պետությունները չէին ներկայացրել իրենց թեկնածուն եւ ընտրությունը պետք է լռելյայն լիներ, սակայն Հայաստանի, Հունաստանի եւ Կիպրոսի, այնուհետեւ նաեւ ԱՄԷ-ի պահանջով կայացել էր քվերակություն։

«Թեեւ միջազգային կառույցը կայացած է, ունի երկար պատմություն եւ լուրջ փորձառություն ներքին աշխատանքների կազմակերպման առումով, եւ անձինք չեն կարող խաթարել կառույցի աշխատանքները, սակայն նրանք՝ որպես ներկայացուցչական մարմնի ներկայացուցիչներ, կարող են իրենց խոսքում եւ գործում որոշակիորեն ոչ այնքան հայանպաստ վարքագիծ դրսեւորել։ Սա անհարկի կամ լրացուցիչ ձեւով կբարդացնի մեր դիվանագիտական կորպուսի աշխատանքը, որովհետեւ նրանք աչալուրջ եւ զգոն պետք է լինեն թույլ չտալու համար որեւէ հակահայկական վարքագծի դրսեւորում Գլխավոր ասամբլեայի ամբիոնից»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը»:

 Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

armepress.am