Նախագահը ստորագրել է Սահմանադրության փոփոխությունները ստորագրելու լիազորությունից զրկող օրենքը
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը, որով իրեն զրկել է Ազգային ժողովի կողմից ընդունված Սահմանադրության փոփոխությունները ստորագրելու լիազորությունից:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այսուհետ խորհրդարանի կողմից ընդունված Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ԱԺ նախագահի կողմից հրապարակվելուց հետո:
Այս օրենքի ընդունումից հետո նախագահ Արմեն Սարգսյանն այլևս լիազորություն չունի ստորագրելու Սահմանադրության փոփոխությունների օրենքը, որի հրապարակումից հետո կդադարեցվի Սահմանադրական դատարանի 3 անդամների՝ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի պաշտոնավարումը, իսկ ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել՝ որպես ՍԴ անդամ:
Սահմանադրության փոփոխությունների օրենքն ուժի մեջ կմտնի ԱԺ նախագահի կողմից հրապարակման հաջորդ օրվանից:
Armenpress.am