ՍԴ անդամները հայտարարություն են տարածել
https://parstoday.ir/hy/news/armenia-i122097-ՍԴ_անդամները_հայտարարություն_են_տարածել
Սահմանադրական դատարանի անդամները հայտարարություն են տարածել՝ մտահոգություն հայտնելով Սահմանադրական դատարանին առնչվող վերջին իրադարձությունների կապակցությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 24, 2020 15:02 Asia/Tehran
  • ՍԴ անդամները հայտարարություն են տարածել

Սահմանադրական դատարանի անդամները հայտարարություն են տարածել՝ մտահոգություն հայտնելով Սահմանադրական դատարանին առնչվող վերջին իրադարձությունների կապակցությամբ։

«Հորդորում ենք հանրային իշխանության բոլոր մարմիններին իրենց գործողություններում և որոշումներում առաջնորդվել միայն և բացառապես Սահմանադրությամբ։ Սահմանադրական դատարանը շարունակում է իրականացնել իր լիազորությունները բնականոն հունով՝ ապահովելով Սահմանադրության գերակայությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է ՍԴ-ի «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված հայտարարության մեջ։

Հայտարարությունը ստորագրել են Հրայր Թովմասյանը, Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը, Արաիկ Թունյանը, Աշոտ Խաչատրյանը, Հրանտ Նազարյանը, Արևիկ Պետրոսյանը:

Հայտարարության ներքո չկա ՍԴ դատավորներ Արման Դիլանյանի և Վահե Գրիգորյանի ստորագրությունը:

Armenpress.am