Հայկական ԱԷԿ-ը կանգնել է պլանային կանխարգելիչ վերանորոգման
Հայկական ԱԷԿ-ը հուլիսի 1-ին կանգնեց հերթական պլանային կանխարգելիչ վերանորոգմանը։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանում «Ռոսատոմ Արևելյան Եվրոպա» ընկերությունից։
Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի վրա աշխատանքները կտևեն 65 օր: Միջոցառումներն իրականացվում են ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման և արդիականացման շրջանակներում՝ կայանի արդյունավետությունն ու հուսալիությունը բարձրացնելու նպատակով:
«Սա պլանային անջատում է, որի ընթացքում կկատարվի ռեակտորի միջին նորոգում, տեղեկատվահաշվողական համակարգի փոխարինում նոր և ավելի ժամանակակից համակարգով, կարգավորման և փոխհատուցման կասետների (АРК) շարժաբերների զննում, ինչպես նաև առաջին կոնտուրի հիմնական սարքավորումների մետաղի հսկողություն», - ասել է Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը:
armenpress.am