Ավելի քան կես միլիարդ դոլար՝ էներգետիկ ենթակառուցվածքների վերակառուցման եւ վերազինման համար. Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i122543-Ավելի_քան_կես_միլիարդ_դոլար_էներգետիկ_ենթակառուցվածքների_վերակառուցման_եւ_վերազինման_համար._Փաշինյան
Ավելի քան կես միլիարդ դոլար՝ էներգետիկ ենթակառուցվածքների վերակառուցման եւ վերազինման համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 06, 2020 07:19 Asia/Tehran
  • Ավելի քան կես միլիարդ դոլար՝ էներգետիկ ենթակառուցվածքների վերակառուցման եւ վերազինման համար. Փաշինյան

Ավելի քան կես միլիարդ դոլար՝ էներգետիկ ենթակառուցվածքների վերակառուցման եւ վերազինման համար:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղադրելով կառավարության պատրաստած տեսանյութը:

Աշնակի 220 կիլովոլտով ենթակայանի վերակառուցման եւ վերազինման աշխատանքները շուտով կավարտվեն. Մոտ 10 մլն դոլար է ներդրվել համակարգում ենթակառուցվածքների արդիականացումը կնպաստի Հայաստանում էներգետիկ անվտանգությանը, հուսալիությանը, նաեւ սպառողներին անխափան, կայուն էներգամատակարարում ապահովելուն:

ՏԿԵ էներգետիկայի վարչության պետ Տիգրան Մելքոնյանի խոսքով, նախատեսում են ներդնել ենթակառուցվածքների ոլորտում 550-600 մլն դոլարի ենթակայանների օդային գծերի կառուցման համար: Անցած տարի արդեն ավարտել են «Հաղթանակ» ենթակայանի վերակառուցումը, աշխատանքներ են տարվում նաեւ Շինուհայր, Ագարակ-2, Վանաձոր-1 ենթակայաններում: Հերթում են Արարատ-2-ը, Զովունին, Լիճքը:

News.am