Հայաստանի և Ադրբեջանի միջև ծագած նոր հակամարտության հավանական պատճառները
https://parstoday.ir/hy/news/armenia-i122861-Հայաստանի_և_Ադրբեջանի_միջև_ծագած_նոր_հակամարտության_հավանական_պատճառները
Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունները հուլիսի 12-ին հաղորդել են երկու երկրի միջև պետական սահման համարվող Տավուշում (որը ազերիները կոչում են Թուվուզ) տեղի ունեցած հակամարտության մասին: Կողմերը միմյանց մեղադրել են հրադադարը խախտելու և հակամարտությունը սկսելու մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 13, 2020 10:56 Asia/Tehran
  • Հայաստանի և Ադրբեջանի  միջև ծագած նոր հակամարտության  հավանական պատճառները

Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունները հուլիսի 12-ին հաղորդել են երկու երկրի միջև պետական սահման համարվող Տավուշում (որը ազերիները կոչում են Թուվուզ) տեղի ունեցած հակամարտության մասին: Կողմերը միմյանց մեղադրել են հրադադարը խախտելու և հակամարտությունը սկսելու մեջ:

 

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ  միջադեպի հետևանքով  զոհվել է երկու և  վիրավորվել  հինգ ազերի զինծառայող,սակայն հայկական կողմի տուժածների մասին տվյալներ չկան: ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս հայտարարել է,որ հուլիսի 12-ի միջադեպի ընթացքում զոհեր չեն եղել և հակամարտության վայրում մնացել է Ադրբեջանին պատկանող ռազմական մի ավտոմեքենա:

Եթե հայացք նետենք հակամարտությունից  առաջ քաղաքա-ռազմական իրավիճակին ,կանդրադառնանք որ այս հակամարտությունը անցյալ տարիների համեմատությամբ տարբեր պայմաններում  է իրականացել :Բախումից առաջ, հայկական  և ադրբեջանական ԶԼՄ-ներում կարևոր նորություններ են հրապարակվել, որոնք ցույց են տալիս Իսրայելի օպերատիվ  ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի  միջև շարունակվող հակամարտության մեջ:Այլ կերպ ասած, հայկական աղբյուրները հաղորդել են Սիոնիստական ​​ռեժիմի և Հայաստանի միջև գաղտնի պայմանավորվածության մասին,որի համաձայն՝ Ադրբեջանի ռազմական  որոշ գաղտնիքները Երևանին փոխանցվելու դիմաց , Իսրայելում Հայաստանը դեսպանություն կբացի :Այս լուրը , Ադրբեջանի կառավարության իսրայելցի խորհրդատու Արյե Գուտի կողմից շատ նյարդային և բուռն արձագանքների արժանացավ ,և նա  Ադրբեջանի պաշտոնական լրատվական գործակալություն «Ազար Թաջ»-ին տված բացառիկ հարցազրույցում փորձել է հերքել Ադրբեջանի նկատմամբ Իսրայելի դավաճանությունը : Շեշտելով ,որ  Թել Ավիվը և Բաքուն միշտ հավատարիմ են մնացել միմյանց,և  հերքելով  այս տարի Իսրայելի կողմից Բաքվի ռազմական գաղտնիքները Երևանին փոխանցելու պատճառով,Ադրբեջանը  ռազմական գործողությունների նախաձեռնության հնարավորությունը կորցնելու մասին հայկական աղբյուրների հայտարարությունը, Ադրբեջանի կառավարության իսրայելցի խորհրդականը հանդես եկավ որպես Ադրբեջանի հանրապետության խոսնակ և հայտարարեց, որ Ադրբեջանի բանակը գերազանցում է Հայաստանի բանակին և կարող է ձեռնարկել ցանկացած տեսակի գործողություններ:

Այժմ հարցը հետևյալն է , թե Ադրբեջանի կառավարության և պաշտպանության նախարարության իսրայելցի խորհրդատուների ջանքերը ՝ հերքելու համար   Իսրայելի կողմից Բաքվին  դավաճանելու  մեղադրանքը ,կապված Ադրբեջանի Հանրապետության ռազմական գաղտնիքները հայկական կողմին  փոխանցելու հետ ,ի՞նչքանով է ազդել  վերջին հակամարտության վրա:Ավելի վաղ ,հայկական կողմը պնդում էր, որ այս տարվա գարնանը և ամռանը Ադրբեջանի  բանակը ոչ մի ռազմական գործողություն չի ձեռնարկել հայկական ուժերի դեմ ՝ Բաքվի ռազմական գաղտնիքները Երևանին փոխանցելու պատճառով և ազերի կողմը զանազան միջոցներով փորձել է հերքել այդ հայտարարությունը:Սիոնիստ  Արյե Գուտի բացառիկ հարցազրույցը «Ազար թաջ» լրատվական գործակալության հետ, Ադրբեջանի  Պաշտպանության նախարար, գեներալ Զաքիր Հասանովի հարցազրույցներն ու քարոզչական բնույթի այցերը  շփման գոտու մերձակա տարածքներ և, վերջապես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը  և հայտարարությունը թե՝ առայժմ Հայաստանի հետ բանակցությունները դադարել են և Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպության ՄԻՆՍԿ-ի խմբի համանախագահների հասցեին հնչեցրած նրա կոշտ  քննադատությունը ,որոնք հրաժարվել են քննադատել հայկական կողմին ,բոլորը համարվեցին Բաքվի իրականացրած քայլերը ,ապացուցելու համար   Ադրբեջանը  Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում նախաձեռնությունը իր ձեռքում է պահել:

Մյուս կողմից, հայկական կողմն իրեն դրսևորեց շատ հանգիստ ,առանց անհանգստության և հեռու  նյարդային ռեակցիաներից, ինչպիսին  դրսևորեցին Բաքուն և նրա սիոնիստական ​​խորհրդատուները: Այնուամենայնիվ, հայկական կողմը ևս նախաձեռնելով  ռազմական և քաղաքական որոշ զորավարժություններ, ներառյալ ՝ մի շարք զորավարժություններ  Ղարաբաղում  և նրա շրջակայքում, Ղարաբաղի  անջատականների առաջնորդ Արայիկ Հարությունյանի երդմնակալությունը՝Շուշի քաղաքում , որը խորհրդանշական նշանակություն ունի Ադրբեջանի  համար և  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իրարահաջորդ այցերը Ղարաբաղ , փորձեր են  ձևացնելու, թե ՝Ղարաբաղյան հակամարտության հարցում ինքն է նախաձեռնող կողմը:

Անկախ ,Ադրբեջանում  և Հայաստանում ստեղծված քաղաքական և ռազմական մթնոլորտից,երկու երկրներում  կորոնավիրուսի համաճարակի պայմաններում որևէ ռազմական գործողությունից հրաժարվելու կապակցությամբ արևմտյան կազմակերպությունների ու  պաշտոնատարների խորհուրդները ՝ Բաքվին և Երևանին,մի տեսակ անտարբերություն էր ստեղծել  երկու կողմերի համար,թե՝  մյուս կողմը ռազմական լուրջ գործողություններ չի իրականացնելու: Այնուամենայնիվ, երկու երկրներում էլ կառավարության հակառակորդները այն կարծիքի էին , որ տնտեսական և ֆինանսական իրավիճակի վատթարացման և Կորոնավիրուսի բռնկման հետևանքով առաջացած ընդհանուր ճգնաժամի պատճառով  հավանական է ,որ կառավարությունը թշնամու դիմաց զինվորական ակտիվություն դրսևորելով փորձի հասարակական կարծիքը շեղել  արտաքին թշնամու կողմը ,որպեսզի հնարավորություն ստեղծի ներքին հարցերի կարգավորման համար: 

Որոշ վերլուծություններում  շեշտում են՝Ռուսաստան -ԱՄՆ մրցակցությունների   դերը Կովկասում իրավիճակի սրման գործում:Շատ վերլուծաբաններ կարծում են, որ Ռուսաստանը Կովկասում ԱՄՆ-ի առավելատենչություններին դիմակայելու համար ,որը  հատկապես Վրաստանում և Հայաստանում ՝ հօգուտ Վաշինգտոնի է ընթացել ,Ադրբեջանի կողմից նախաձեռնություններ է իրականացնելու : Որովհետև վերջին տարիներին ԱՄՆ-ի միջամտությունները Կովկասում,թե՝ռազմական հավասարումների, և Վրաստանում ՆԱՏՕ-ի ներկայության ու  զորավարժությունների առումով , և թե՝ Հայաստանում արևմտամետ ուժերի իշխանության գալով առաջընթաց են արձանագրել Վաշինգտոնի համար  և, բնականաբար Ռուսաստանը այն կասեցնելու ուղղությամբ քայլեր է ձեռնարկելու :Հիշենք, որ Կովկասին հատուկ հավասարումներին զուգահեռ ,այս շրջանը , Կասպից ծովն ու Կենտրոնական Ասիայի որոշ երկրների  տարածքներ,  ԱՄՆ-ի հետ գաղտնի համաձայնությունների և գործարքների պատճառով վերածվել են ԱՄՆ-ի զինամթերքը Աֆղանստան փոխադրող ճանապարհի:

Ռուսաստանի և Կովկասյան տարածաշրջանի  այլ երկրների շահերի համար վտանգավոր ուժերի առաջխաղացման վերջին պարագաներից է՝   Իսրայելում դեսպանատուն բացելու  Հայաստանի  արևմտամետ կառավարությանը  համոզելը:Չնայած Ռուսաստանի կառավարության որոշ հատվածներում  Իսրայելն ունի հզոր լոբբիներ, որոնք թույլ չեն տալիս Ռուսաստանը Իսրայելին  համարի իր անվտանգության դեմ ուղղված սպառնալիք,սակայն  իրականությունն այն է, որ անկախ Մոսկվայի քաղաքական դիրքորոշումից  և ընկալումից , Իսրայելը, ինքնին  Ռուսաստանի համար անվտանգության սպառնալիք է և մասնավորապես, Կովկասում ,Իսրայելի ազդեցության  քաղցկեղային   տարածումը ինքնաբերաբար պահանջում է Ռուսաստանի հակազդեցությունը: Այդ իսկ պատճառով քաղաքագետներն ու փորձագետները համոզված են, որ, ինչպես պատմությունն է ապացուցել , Կովկասում օտարների ներկայության ընդլայնումը, որը վերջին ժամանակներում ավելի նկատելի  է  Կովկասում, Իսրայելի և այլ վարձկանների  ներկայությամբ, արյունալի ու ֆիզիկական բախումներից ու հակամարտությունների ընդլայնումից բացի այլ ելք չի մնում:

Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին բախումը պետք է գնահատել  նույն համատեքստում:Վերջին բախման ընթացքում , խնդիրը լինի    Իսրայելի կողմից Բաքվի նկատմամբ  դավաճանությունը և Ադրբեջանի  ռազմական գաղտնիքները հայկական կողմին փոխանցելու քաղաքական և հոգեբանական հետևանքները, կամ թե՝ Ադրբեջանի  և Հայաստանի ներքին հավասարումները, կամ Կովկասում երկու ուժեր՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև համաշխարհային մրցակցությունը,կամ եվրոպացիների խորամանկ դիրքորոշումները  և Մինսկի խմբի համանախագահների անարդար  պահվածքը, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի և ՀՀ վարչապետի խաղի ենթարկվելը համարվեն  վերջին հակամարտության պատճառները ,այս կոնֆլիկտը  ապացուցում է , որ Կովկասի իրավիճակը նման է վառոդի տակառի:Վառոդի տակառ, որը պարունակում է ավելի քան վեց միլիարդ դոլար իսրայելական զենք և ավելի քան վեց միլիարդ դոլար ռուսական զենք Ադրբեջանում , Հայաստանը ևս իր հերթին   Ռուսաստանից զենք գնելով և պատրաստվելով Իսրայելի հետ մերձեցմանը, պատրաստվել է այն բոցավառել և Ղարաբաղի  սեփականության վերաբերյալ տարաձայնությունը  ամենահարմար պատրվակն է `վառոդի այս պահեստը բոցավառելու համար: