Կեղծ ահազանգ պայթուցիկ սարքի վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/armenia-i122959-Կեղծ_ահազանգ_պայթուցիկ_սարքի_վերաբերյալ
Հուլիսի 15-ին, ժամը 09։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող Կապույտ մզկիթում պայթուցիկ սարք է տեղադրված։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հուլիս 15, 2020 07:55 Asia/Tehran
  • Կեղծ ահազանգ պայթուցիկ սարքի վերաբերյալ

Հուլիսի 15-ին, ժամը 09։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող Կապույտ մզկիթում պայթուցիկ սարք է տեղադրված։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։ Տեղազննման արդյունքում ժամը 11։50-ին պարզվել է, որ ահազանգը կեղծ է․ պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։