ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել
https://parstoday.ir/hy/news/armenia-i122984-ԱԱԾ_ն_հայտարարություն_է_տարածել
ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 15, 2020 13:55 Asia/Tehran
  • ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հաշվի առնելով հայ-ադրբեջանական պետական սահմանին հակառակորդի կողմից վերջին օրերին հրահրված սադրանքները, ինչպես նաև իրադրության սրման տեսական հնարավորությունը, կոչ է անում հանրությանը և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին չօգտվել ադրբեջանական տեղեկատվական ռեսուրսներից, տեղի չտալ սադրանքներին և ձեռնպահ մնալ տեղեկատվական ցանկացած հարթակում՝ այդ թվում սոցիալական ցանցերում, մտացածին օգտատերերի կողմից հրապարակվող չճշտված ու չհաստատված տեղեկությունների տարածումից:

Մեկ անգամ ևս կոչ ենք անում ցուցաբերել գիտակցված մոտեցում խնդրի կարևորությանն ու միանշանակ կերպով ապավինել պաշտոնական աղբյուրների լրահոսին։

Yerkir .am